ԿԶՆԱԿ հիմնադրամը հայտարարում է արտաքին մրցույթ՝ դասընթացավարի (մենթորի) հավակնորդի ընտրության նպատակով՝ «Դասերի դիտարկումը, վերլուծությունը և հետադարձ կապի ապահովումը՝ որպես որակի ապահովման մեխանիզմ» թեմայով դասընթացի համար։
Մրցույթին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն հանրակրթական ուսումնական հաստատությունում վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 (հինգ) տարվա մանկավարժական աշխատանքային փորձ և նախարարության ենթակայության կառույցների (ԿԶՆԱԿ, ԿՏԱԿ, ՀՄԿ) կողմից կազմակերպված ուսուցչի վերապատրաստումներ իրականացնելու կամ մենթորական աշխատանք կատարելու փորձառություն։
Ընտրությունն իրականացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի։
Փաստաթղթային փուլը հաղթահարած հավակնորդները կմասնակցեն վերապատրաստման դասընթացին։ Դասընթացի համար սահմանված շեմը հաղթահարելու դեպքում նրանք կանցնեն հարցազրույցի փուլ։ Հարցազրույցի ընթացքում հավակնորդները պետք է անցկացնեն տվյալ դասընթացի թեմայով 5–7 րոպե տևողությամբ առցանց փորձնական դաս, ինչպես նաև պատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`(zip, rar ամբողջական փաթեթներով, հղման տեսքով չուղարկել)
- գրավոր դիմում՝ ուղղված ԿԶՆԱԿ հիմնադրամի համապատասխան դասընթացի/դասընթացների համար դասընթացավար ընտրող հանձնաժողովի նախագահին` նշելով դասընթացի թեման, որին հավակնում է որպես դասընթացավար,
- լրացված ձևաչափ (Excel ֆայլ), հղում ներբեռնել ֆայլը,
- ինքնակենսագրություն (CV),
- անձնագրի տեսաներածված (scan) տարբերակ,
- մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) տեսաներածված (scan) տարբերակ,
- աշխատավայրից տեղեկանք՝ տեսաներածված (scan) տարբերակով,
- համապատասխանության փաստաթղթեր (տեղեկանքներ, վկայականներ)՝ տեսաներածված (scan) տարբերակներով։
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն մեկ փաթեթով՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի
📧 kznakmentor@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով դասընթացի թեման։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 8-ը, ժամը՝ 18:00։
Թերի կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերի փաթեթները չեն դիտարկվի։
.png)
Comments
Post a Comment