ԿԶՆԱԿ հիմնադրամում շարունակվում են «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի դասգրքաստեղծ աշխատանքները
Ապրիլի 27-ից մայիսի 1-ը ԿԶՆԱԿ հիմնադրամում շարունակվում են Ֆրանսիայիդեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարության և համագործակցությամբ և France Éducation International (FEI)կազմակերպության փորձագետների ուղեկցությամբ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպվող աշխատանքները։
Այս փուլում իրականացվում է ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման
գործընթացի երկրորդ թեմայի մշակում:
Ծրագրի մասնակիցները՝ դասագրքերի ստեղծման աշխատանքային խմբում
ընդգրկված մասնագետները, շարունակաբար աշխատում են նոր սերնդի
դասագրքերի մշակման ուղղությամբ՝ հիմնվելով ժամանակակից
մեթոդաբանության վրա։ Ֆրանսիացի փորձագետները իրենց փորձով և
մասնագիտական խորհրդատվությամբ նպաստում են գործընթացի արդյունավետ
իրականացմանը։
Ծրագրի նպատակն է ստեղծել բարձրորակ, արդիական և կրթական նոր
չափորոշիչներին համապատասխան ֆրանսերենի դասագրքեր՝ խթանելով
ֆրանսերենի ուսուցման զարգացումը Հայաստանում:
Comments
Post a Comment