ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



Հարգելի՛ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք,  որ 2026թ. ապրիլի 11-ին, ժամը 12:00-19:00-ը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հարկի նախասրահում տեղի կունենա «USOOMFest 2026» կրթական էքսպո-ցուցահանդեսը, որը առաջին անգամ կազմակերպում է «London Eye ITC» ՍՊԸ-ն։ 

Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ՝ կրթական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և սովորողների միջև արդյունավետ համագործակցության, փորձի փոխանակման և կրթական հնարավորությունների ներկայացման համար։

Մեր նպատակն է աջակցել դպրոցներին՝ իրականացնելու սովորողների մասնագիտական կողմնորոշման իրենց առաքելությունը: Էքսպոն դպրոցականներին կտա հետևյալ կիրառական արժեքները.

  • Կրթական շարունակականության ապահովում: Սովորողը մեկ վայրում տեսնում է իր զարգացման բոլոր հնարավոր ուղիները՝ առաջատար ավագ դպրոցներից մինչև միջին մասնագիտական և բուհական հաստատություններ,
  • Գիտակցված ընտրություն: Ուղիղ կապ հաստատելով հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ դիմորդները ստանում են սպառիչ տեղեկատվություն
  • Ընդունելության կարգի, կրթաթոշակների և հետագա կարիերայի հեռանկարների վերաբերյալ:
  • Գործնական գիտելիք: Սա պարզապես էքսպո չէ, այլ ուսումնական միջավայր, որտեղ սովորողը հասկանում է աշխատաշուկայի արդի պահանջները:

Մանրամասն տեղեկություններին ծանոթանալու համար անցեք հետևյալ  հղումով։

«USOOMFest 2026» կրթական էքսպո-ցուցահանդեսին մասնակցելու համար գրանցվեք հղումով։

Գրանցման հղում


 


Comments