Ինտեգրված էսսեի փորձնական քննություն Արագածոտնի մարզում

Ապրիլի 22-ին  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը այցելել են Արագածոտնի Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացրել են էսսեի փորձնական քննություն 9-րդ դասարանցիների համար։

Ծրագրին մասնակցեցին մոտ 90 ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և տնօրենի տեղակալներ, իսկ էսսեի քննությունը կազմակերպվեց 9-րդ դասարանի 41 սովորողների համար։  

Շնորհակալություն ենք հայտնում Արագածոտնի մարզի հանրակրթության վարչության  գործընկերներին և դպրոցի տնօրեն Անուշ Ալեքսանյանին՝ գործընթացի պատշաճ կազմակերպման և մասնակիցներին հյուրընկալելու համար։ 

Այսպիսով, ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակաբար իրականացնելու է գործնական սեմինարների շարքը՝ նպաստելով ուսուցիչների և սովորողների մասնագիտական զարգացմանն ու արդյունավետ աջակցությանը էսսեի ներդրման ուղղությամբ։  















Comments