«ՀՊՉ․ արժեքը՝ որպես սկիզբ» խորագրով կրթական միջոցառում Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում


Ապրիլի 10-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչները՝ տնօրեն Ժաննա Հարությունյանի գլխավորությամբ, այցելել են Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց՝ մասնակցելու «ՀՊՉ․ արժեքը՝ որպես սկիզբ» խորագրով կրթական միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, կրթագոտու դպրոցների տնօրեններ և կրթական գործընթացով հետաքրքրված բազմաթիվ հյուրեր։

Միջոցառման առանցքում սովորողի համակողմանի զարգացումն էր, արժեքների ձևավորումն ու կարողունակությունների բացահայտումը՝ որպես ժամանակակից կրթության հիմնարար ուղղություններ։ Առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում նախագծային աշխատանքները, որոնք ներկայացվեցին տարբեր առարկայական խմբերի կողմից՝ ցուցադրելով սովորողների ինքնուրույն մտածողությունը, հետազոտական կարողությունները և գիտելիքի կիրառական բնույթը։

Առարկայական յուրաքանչյուր մասնախումբ հանդես եկավ թեմատիկ տաղավարով՝ ներկայացնելով ՀՊՉ-ի սկզբունքների գործնական իրականացումը։ Ներկայացված նախագծերը և կատարված փորձերը՝ հատկապես բնագիտական առարկաների շրջանակում, վկայում էին կրթության բովանդակության արդիականացման և ուսումնառության փորձառական, հետազոտական ուղղվածության մասին։

Օրն ամփոփվեց հանդիսավոր միջոցառմամբ՝ լի գնահատանքի, հպարտության և նոր ձեռքբերումների նկատմամբ վստահության մթնոլորտում։
















Comments