%20(1).jpg)
ԿԶՆԱԿ հիմնադրամի «Ընթերցողական կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում աշխատանքային խումբը եղավ Տավուշի մարզում՝ նպատակ ունենալով աջակցել դպրոցներին սովորողների ընթերցողական կարողությունների բարելավման հարցում։
Այցի ընթացքում մասնագետները եղել են Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանների մի շարք դպրոցներում, իրականացրել են դասերի դիտարկումներ՝ տեղում տեսնելու, թե ինչպես են ուսուցիչները կազմակերպում մայրենիի դասերը, ինչ մեթոդներ և մոտեցումներ են կիրառում, ինչպես նաև ինչպիսի ներգրավվածություն ունեն սովորողները դասերի ընթացքում։
Աշխատանքային խմբի անդամները քննարկել են դասերը՝ հատկապես կարևորելով՝ ընթերցանության ըմբռնման խորացման ռազմավարությունները, հարցադրումների արդյունավետ համակարգը, սովորողների ակտիվ մասնակցության խթանումը, ընթերցողական տարբեր մակարդակ ունեցող սովորողների ներառումը դասապրոցեսում։
Տարրական դպրոցի, մասնավորապես՝ 4-րդ դասարանների ուսուցիչներին տրամադրվել է նպատակային մեթոդական աջակցություն, քննարկել են տեքստի շուրջ աշխատանքի ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև գնահատման արդյունավետ գործիքները։
ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակելու է հետևողական աշխատանքը ծրագրի շրջանակում՝ օժանդակելով դպրոցներին ընթերցանության ուղղությամբ աշխատանքներ իրականացնելիս։
%20(1).jpg)
Comments
Post a Comment