Մշտադիտարկումներ Գեղարքունիքի և Արարատի մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատութուններում

Սույն թվականի ապրիլ ամսին  ԿԶՆԱԿ հիմնադրամի նախադպրոցական մասնագետ Անահիտ Վիրաբյանի կողմից իրականացվել է մշտադիտարկումներ   Գեղարքունիքի մարզի «Զոլաքարի մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ում և Արարատի մարզի «Արտաշատի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։ 

Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։ 

Երկու ՆՈՒՀ-երում էլ դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ խաղեր,  պարապմունքներ, զբոսանք և այլն։ 

Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն: Մշտադիտարկումների ավարտին մանկավարժական համակազմերի համար կազմակերպվել է սեմինար՝  «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոչշի պահանջներին համապատասխան» թեմայով ։ 










Comments