«Ընթերցողական կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում աշխատանքային այց Արարատի մարզ

ԿԶՆԱԿ հիմնադրամի ԿԶՆԱԿ հիմնադրամի «Ընթերցողական կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում աշխատանքային խումբն այցելել է Արարատի մարզ՝ մշտադիտարկման նպատակով:

Այցի ընթացքում մեր մասնագետները (Օֆելի Դալաքյանը/Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի մասնագետ/ և Ռուզան Կոստանյանը/Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի ՀՊՉ մասնագետ/)  եղել են Արտաշատի թիվ 2 և 3 հիմնական դպրոցներում՝ իրականացնելով դասերի դիտարկումներ, ինչպես նաև տեղում ծանոթացել են՝ ինչպես են ուսուցիչները կազմակերպում դասընթացը, ինչ մեթոդներ են կիրառում՝ խթանելու ընթերցանության զարգացմանը:

Հիմնադրամի մասնագետները  ուսուցիչներին տրամադրվել են մեթոդական աջակցություն, գնահատման արդյունավետ գործիքներ, ինչպես նաև քննարկվել են տեքստի շուրջ աշխատանքի ժամանակակից մոտեցումները,  ինչպես նաև կազմակերպել են քննարկում՝ լսելով ուսուցիչների առաջարկները, կարծիքները։

ԿԶՆԱԿ հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահելու «Ընթերցողական կարողությունների զարգացում» ծրագիրը՝ շարունակելով հետևողական աշխատանքը  և օժանդակելով դպրոցներին: 













Comments