ԿԶՆԱԿ հիմնադրամը հայտարարում է արտաքին մրցույթ՝ դասընթացավարի (մենթորի) հավակնորդի ընտրության նպատակով՝ «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» թեմայով դասընթացի համար։
Մրցույթին կարող են դիմել այն մասնագետները, որոնք աշխատում են դպրոցում, ունեն հանրակրթական ուսումնական հաստատությունում վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 (հինգ) տարվա մանկավարժական աշխատանքային փորձ և նախարարության ենթակայության կառույցների (ԿԶՆԱԿ, ԿՏԱԿ, ՀՄԿ) կողմից կազմակերպված ուսուցչի վերապատրաստումներ իրականացնելու կամ մենթորական աշխատանք կատարելու փորձառություն։
Ընտրությունն իրականացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի։
Փաստաթղթային փուլը հաղթահարած հավակնորդները կմասնակցեն վերապատրաստման դասընթացի։ Դասընթացի համար սահմանված շեմը հաղթահարելու դեպքում նրանք կանցնեն հարցազրույցի փուլ։ Հարցազրույցի ընթացքում հավակնորդները պետք է անցկացնեն տվյալ դասընթացի թեմայով 5–7 րոպե տևողությամբ առցանց փորձնական դաս, ինչպես նաև պատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`(zip, rar ամբողջական փաթեթներով, փաթեթը անվանել դիմողի անուն-ազգանունով, փաթեթը հղման տեսքով չուղարկել).
գրավոր դիմում՝ ուղղված ԿԶՆԱԿ հիմնադրամի տվյալ դասընթացի համար դասընթացավար ընտրող հանձնաժողովի նախագահին` նշելով դասընթացի թեման, որին հավակնում է որպես դասընթացավար,
- լրացված ձևաչափ, ներբեռնել ֆայլը, (Excel ֆայլ), հղում լրացնել և ներառել zip փաթեթում,
- ինքնակենսագրություն (CV),
- անձնագրի տեսաներածված (scan) տարբերակ,
- մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) տեսաներածված (scan) տարբերակ,
- աշխատավայրից տեղեկանք՝ տեսաներածված (scan) տարբերակով,
- համապատասխանության փաստաթղթեր (աշխատանքային փորձը և մենթորության փորձառությունը հավաստող տեղեկանքներ)՝ տեսաներածված (scan) տարբերակներով։
Փաստաթղթերը պետք է ներկայացելն մեկ փաթեթով (փաթեթը անվանել դիմողի անուն-ազգանունով)՝ ուղարկելուվ ԿԶՆԱԿ հիմնադրամի
📧kznakmentor@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին, նամակի վերնագրում պարտադիր նշելով դասընթացի թեման։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը, ժամը՝ 18:00։
Թերի կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերի փաթեթները չեն դիտարկվում։ Այն մասնակիցները, որոնք կընտրվեն այս փուլում, արդյունքների և դասընթացի մեկնարկի մասին կտեղեկացվեն Teams հարթակում՝ ներգրավվելով դասընթացի խմբերում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 033572111 հեռախոսահամարով՝ աշխատանքային ժամերին։
.jpg)
Comments
Post a Comment