«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում կայացել է աշխատանքային հանդիպում ԿԶՆԱԿ հիմնադրամում
«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Քրիստին Մոերմանը («Ֆրանսիայի միջազգային կրթություն» կազմակերպության ֆրանսերենի բաժնի լեզվաբանական համագործակցության բաժնի ղեկավար), Ալիս Դյուվոն (ֆրանսիացի փորձագետ), Անահիտ Ղարաղազարյանը (հայ փորձագետ) և ծրագրի համակարգող Սյուզան Թորոսյանը (ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն) ապրիլի 20-ին աշխատանքային հանդիպում են ունեցել ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման և վերապատրաստման արդիական հարցեր, մասնավորապես՝ ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, նոր դասագրքերի մշակման հնարավորությունները, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը անդրադարձել են նաև հետագա համագործակցության ուղղություններին և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան գործընկերության շրջանակում՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Comments
Post a Comment