Ինտեգրված էսսեի փորձնական քննություն Շիրակի մարզում

 

Ապրիլի 29-ին  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը այցելել են Շիրակի մարզի  «ՖՈՏՈՆ» վարժարան, որտեղ իրականացրել են էսսեի փորձնական քննություն 9-րդ դասարանցիների համար։ 

Ծրագրին մասնակցեցին մոտ 104 ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և տնօրենի տեղակալներ, իսկ էսսեի քննությունը կազմակերպվեց 9-րդ դասարանի 100 սովորողների համար։   

Շնորհակալություն ենք հայտնում Շիրակի մարզի հանրակրթության վարչության  գործընկերներին և դպրոցի տնօրեն Կարինե Պետոյանին՝ գործընթացի պատշաճ կազմակերպման և մասնակիցներին հյուրընկալելու համար։  

Այսպիսով, ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակաբար իրականացնելու է գործնական սեմինարների շարքը՝ նպաստելով ուսուցիչների և սովորողների մասնագիտական զարգացմանն ու արդյունավետ աջակցությանը էսսեի ներդրման ուղղությամբ։   

 
















Comments