Սույն թվականի ապրիլի 29-ին Գյումրու տնտեսագիտական վարժարանում տեղի ունեցավ 11-րդ դասարանի նախագծային աշխատանքների 2 հանրային ներկայացում՝ «Տիեզերքի գաղտնիքները․ գիտության և քրիստոնեության խաչմերուկում» խորագրով։
Միջոցառմանը ներկա էր նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նա իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց սովորողների հետաքրքրասիրությունը, հետազոտական մտածողությունն ու ստեղծարար մոտեցումները՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը կրթության զարգացման և գիտության նկատմամբ սեր ձևավորելու գործում։
Նախագծի նպատակն էր բացահայտել և ըստ արժանվույն միջազգային հանրությանը ներկայացնել հայ գիտնականների ավանդը տիեզերքի ուսումնասիրության և աստղագիտության զարգացման գործընթացում։
Նախագծային աշխատանքի շրջանակներում հիմնախնդրի լուծման նպատակով կազմակերպվել էր այցելություն Բյուրականի աստղադիտարան, որտեղ ուսումնասիրվել էր Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի և մեծ գիտնականի ավանդը, աստղադիտարանի ռեսուրսները, ինչպես նաև առաջարկվել էր թարգմանել, ձայնագրել և թվայնացնել աստղադիտարանի և տուն-թանգարանի նյութերը՝ դրանք որպես նախագծային աշխատանքի վերջնարդյունք նվիրաբերելով տուն-թանգարանին։
Comments
Post a Comment