ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


 Մայիս  ամսին  ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ Վայոց ձորի և Կոտայքի նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերով աշխատող ներքոնշյալ նախադպրոցական  ուսումնական հաստատություններում՝ 

  • «Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ.  
  • «Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ.  
  • «Հրազդանի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 
  • «Հրազդանի թիվ 16 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 
 Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ ուսումնադաստիարակչական աշխատանքներին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։    

Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝  առավոտյան ընդունելություն, խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։   

Հրազդանում իրականացվող մշտադիտարկումների ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներին ուղեկցել է Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի գլխավոր մասնագետ Սոնա Սիմոնյանը։   

«Հրազդանի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում արդեն երկրորդ անգամ մշտադիտարկվում են 1-2 տարեկան սաների հետ իրականացվող մանկավարժական աշխատանքները, ծնողական համայնքի հետ աշխատանքի առանձնահատկությունները, գույքային հագեցվածությունը և այլն: 

Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել են «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոչշի պահանջներին համապատասխան» թեմայով  սեմինարներ մանկավարժական համակազմերի համար։ 












 

Comments