Ինչպես է ԿԶՆԱԿԸ ապահովել ինտեգրված էսսեի ներդրումը


2024 թվականից ԿԶՆԱԿ-ը ինտեգրված էսսեի ներդրման ուղղությամբ բազմաբովանդակ աշխատանքներ է իրականացրել ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցների գրականության և պատմության ուսուցիչների համար։ Իրականացվել են վերապատրաստումներ, մշակվել է Էսսեագրության ուղեցույց և տրամադրվել դպրոցներին, փորձնական քննություններ և անցանց գործնական սեմինարներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում և 6 մարզերում։ Միայն սովորողների համար ռադիոհաղորդումներ են պատրաստվել։ 

Մշակվել  և դպրոցներին են ուղարկվել էսսեի գրավոր աշխատանքների նմուշներ, ստուգվել են հարյուրավոր գրավորներ, դրանց հետադարձ կապն է տրվել դպրոցներին։ 

Հավաքագրվել են փորձնական քննությունների գրավորների արդյունքները և այժմ ԿԶՆԱԿ-ում իրականացվում է դրանց վերլուծությունը։  

Այդ մասին է խոսում ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը՝ հյուրընկալվելով «Դպրություն» հաղորդաշարին։ 





Comments