ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Ն․ Սիրականյանը և բաժնի մասնագետ Ն․ Զաքարյանը իրականացրել են մշտադիտարկումներ Գյումրու թիվ 11 և թիվ 40 հիմնական դպրոցներում՝ ուղղված ՀՈՒՀ ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստումների կազմակերպման գործընթացի գնահատմանը և արդյունավետության բարձրացմանը։
Մշտադիտարկման շրջանակում դասալսումների միջոցով ուսումնասիրվել է վերապատրաստող կազմակերպություններում վերապատրաստված ուսուցիչների կողմից անցկացվող դասերի ընթացքը, որից հետո կազմակերպվել են քննարկումներ և տրամադրվել խորհրդատվություններ՝ նպատակ ունենալով վեր հանել առկա խնդիրները, բացահայտել բարելավման հնարավորությունները և աջակցել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Comments
Post a Comment