Ապրիլի 29-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը այցելեց Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոց, որտեղ իրականացավ էսսեի հերթական փորձնական քննությունը 9-րդ դասարանցիների համար։
Ծրագրին մասնակցեցին 70 ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և մեթոդմիավորման նախագահներ, իսկ էսսեի քննությունը կազմակերպվեց 9-րդ դասարանի 30 սովորողների համար։
Շնորհակալություն ենք հայտնում Վայոց ձորի մարզպետարանի գործընկերներին և դպրոցի տնօրեն Փառանձեմ Մկրտչյանին՝ գործընթացի պատշաճ կազմակերպման և մասնակիցներին հյուրընկալելու համար։
Այսպիսով, ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակաբար իրականացնելու է արդյունավետ աջակցությունը էսսեի ներդրման ուղղությամբ։
.jpg)
.jpg)


.jpg)


.jpg)
Comments
Post a Comment