«Ընթերցողական կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում մշտադիտարկում Շիրակի մարզում

ԿԶՆԱԿ հիմնադրամի «Ընթերցողական կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում աշխատանքային խմբի մասնագետը՝  Օֆելի Դալաքյանը /Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի մասնագետ/, այցելել է Շիրակի մարզ՝ մշտադիտարկման։ 

Այցի ընթացքում մեր մասնագետը եղել է Գյումրու թիվ տասը հիմնական դպրոցում՝ իրականացնելով երկու դասի դիտարկում, ծանոթացել, թե ինչպես են ուսուցիչները կազմակերպում ընթերցանությունը, ինչ մեթոդներ են կիրառում այն լավարկելու, զարգացնելու համար։ Դասալսման ավարտին մեր մասնագետը լսել է ուսուցիչների առաջարկությունները, կարծիքները, ինչպես նաև բարձրաձայնել է իր դիտարկումները, տրամադրել է մեթոդական աջակցություն և գնահատման արդյունավետ գործիքներ։  ԿԶՆԱԿ հիմնադրամը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել և պահելու «Ընթերցողական կարողությունների զարգացում» ծրագիրը՝ աջակցելով դպրոցներին։ 








Comments