Ինտեգրված էսսեի փորձնական քննություն Կոտայքի մարզում

Մայիսի 20-ին  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը այցելել են Կոտայքի մարզի  Արաամուսի միջնակարգ դպրոց,  որտեղ իրականացրել են էսսեի փորձնական քննություն 9-րդ դասարանցիների համար։ 

Ծրագրին մասնակցեցին մոտ 135 ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և տնօրենի տեղակալներ, իսկ էսսեի քննությունը կազմակերպվեց 9-րդ դասարանի 90   սովորողների համար։   

Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Սոֆյա Առաքելյանին՝ գործընթացի պատշաճ կազմակերպման և մասնակիցներին հյուրընկալելու համար։  

Այսպիսով, ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակաբար իրականացնելու է գործնական սեմինարների շարքը՝ նպաստելով ուսուցիչների և սովորողների մասնագիտական զարգացմանն ու արդյունավետ աջակցությանը էսսեի ներդրման ուղղությամբ։   














Comments