ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենը և մասնագետները դպրոցներում հետևել են 9-րդ դասարանի էսսեագրության ավարտական քննության ընթացքին և ստուգման գործընթացին

Հունիսի 24-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և հիմնադրամի հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի բաժնի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Մկրտչյանը այցելել են Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55,  Վաղարշապատի հ. 1, հ․ 3, հ․ 7, հ․ 12 հիմնական դպրոցներ, Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատություն։  Դպրոցներում ընթանում էր 9-րդ դասարանի սովորողների էսսեագրության ավարտական քննությունը։ 

Այցի ընթացքում Ժաննա Հարությունյանը ողջունել է քննությանը մասնակցող սովորողներին, մաղթել հաջողություն և ընդգծել քննության կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս սովորողներին դրսևորելու ինքնուրույն մտածելու, վերլուծելու, սեփական տեսակետը հիմնավորելու և գրավոր հաղորդակցվելու կարողությունները։ 

Քննության ավարտից հետո Ժաննա Հարությունյանը և Գայանե Մկրտչյանը ծանոթացել են ստուգված գրավոր աշխատանքներին, քննարկումներ ունեցել ուսուցիչների հետ՝ անդրադառնալով գնահատման չափանիշներին, սովորողների կողմից դրսևորած կարողություններին և էսսեագրության գործընթացի առանձնահատկություններին։ 

Միաժամանակ, ԿԶՆԱԿ հիմնադրամի մյուս աշխատակիցները ևս այցելել են Երևանի և մարզերի տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ տեղում հետևելով քննության կազմակերպման և անցկացման ընթացքին, շփվելով դպրոցների ներկայացուցիչների և սովորողների հետ։ 































 




Comments