Մայիս ամսին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերով աշխատող ներքոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝
- «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ.
- «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ.
- «Սպիտակ համայնքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ․
Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ ուսումնադաստիարակչական աշխատանքներին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։
Մշտադիտարկումների ընթացքում իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել խորհրդատվություններ և կազմակերպվել են «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան» թեմայով սեմինարներ մանկավարժական համակազմերի համար։
Comments
Post a Comment