Օգտակար ձեռնարկ դպրոցների համար

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել է «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ծնողական խորհրդի գործունեության ուղեցույց»-ը, որը  նպատակ ունի նպաստելու հանրակրթական ուսումնական հաստատությունների ծնողական խորհուրդների գործունեության արդյունավետ և իրավաչափ կազմակերպմանը՝ միաժամանակ ապահովելով դպրոցների կառավարման մարմինների լիազորությունների հստակ տարանջատումը և ծնողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին։ 

Ձեռնարկում տեղ են գտել նաև բազմապիսի փաստաթղթերի ձևանմուշներ, որոնք առավել կհեշտացնեն ծնողական խորհուրդների գործունեությունը։ 

Ձեռնարկը հասանելի է բոլորին, տեղադրված է ԿԶՆԱԿ հիմնադրամի «Ուղեցույցներ» բաժնում և Պաշարների շտեմարանում։

ՈՒՂԵՑՈՒՅՑ 





 

Comments

  1. Ավարտեցի ծնողական խորհրդի ուղեցույցի ուսումնասիրությունը։ Շնորհակալություն թիմին կատարված աշխատանքի համար։ Փաստաթուղթը ունի ամուր իրավական հիմք և հստակ նկարագրում է ծնողական խորհուրդների գործառույթները, ինչպես նաև ներառում է օգտակար ձևանմուշներ ու մասնակցության խրախուսման մոտեցումներ։

    Միաժամանակ, կարող են դիտարկվել մի քանի ուղղություններ հետագա կատարելագործման համար՝

    - հնարավոր կլինի՞ ավելի հստակ ձևակերպել ծնողական ներգրավվածության երկարաժամկետ նպատակը և դրա ազդեցությունը կրթական արդյունքների վրա
    - օգտակար կլինի զարգացնել արդյունքահեն մոտեցումը՝ ներառելով չափելի ցուցանիշներ (այդ թվում նաև որակական։ օր․՝ ԾԽ կողմից արված քանի առաջարկ է արվել, քանի՞սն է իրականացվել) և գնահատման մեխանիզմներ
    - կարելի է ավելի հստակ կապել ծնողական խորհրդի գործունեությունը ուսուցման որակի և դպրոցական զարգացման ցուցանիշների հետ
    - կառավարման և հաշվետվողականության որոշ մեխանիզմներ կարող են լրացվել՝ հատկապես դերերի, պատասխանատվության և կոնֆլիկտների կարգավորման մասով
    - ներքին կանոնակարգերի կիրառումը կարող է ավելի գործնականորեն ինտեգրվել՝ որպես վերահսկման, հետադարձ կապի և վերանայման գործիք

    Լրացուցիչ, հետաքրքիր կլինի հասկանալ՝ արդյոք ուղեցույցի մշակման ընթացքում իրականացվել են խորհրդակցություններ գործող ծնողական խորհուրդների հետ, և եթե այո՝ ապա քանի՞ խորհուրդ է ներգրավված եղել և ի՞նչ ձևաչափով է ապահովվել այդ հետադարձ կապը։

    Ընդհանուր առմամբ, փաստաթուղթը լավ հիմք է ստեղծում մասնակցային կառավարման համար, իսկ վերոնշյալ ուղղությունները կարող են այն ավելի ամրապնդել՝ դարձնելով ավելի համակարգային և արդյունքահեն գործիք։

    ReplyDelete

Post a Comment