ԿԶՆԱԿ հիմնադրամը 9-րդ դասարանի Ինտեգրված էսսեի նախաշեմին հանդիպում էր կազմակերպել ՀՀ հանրակրթական դպրոցների պատմության և գրականության ուսուցիչների համար։ Նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ այն հիմնական հարցերին, որոնք դեռևս շարունակում են մտահոգել ուսուցիչներին։
Հանդիպմանը միացել էր 592 ուսուցիչ։
Ներկաներին ողջունեց ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժ․ Հարությունյանը, ներկայացրեց ԿԶՆԱԿ-ի կատարած աշխատանքները էսսեի ներդրման ուղղությամբ, շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին իրենց ներդրած ջանքի և կատարած հսկայածավալ աշխատանքի համար, հաջողություններ մաղթեց քննությանը մասնակցող սովորողներին և ուսուցիչներին։
ՀՊՉև ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը խոսեց ամենից շատ տրվող հարցերի մասին, կրկին հստակեցրեց ամեն ինչ, այնուհետև պատասխանեց ուսուցիչներին մտահոգող բոլոր հարցերին։
Հանդիպումը օգտակար էր, արդյունավետ։ ԿԶՆԱԿ-ը մինչև քննության նախորդող օրը պատրաստ է աջակցել ուսուցիչներին՝ արձագանքելով բոլոր հարցերին։

.png)
.png)
.png)
.png)
Comments
Post a Comment