ՀՈՒՆԻՍ ամսին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետների կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ Գեղարքունիքի և Արմավիրի նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերով աշխատող ներքոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝
• «Նորատուսի Սասուն Հակոբյանի անվան թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ.
• «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ.
• «Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 1 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ․
Մշտադիտարկումների նպատակն էր տեղում ծանոթանալ ուսումնադաստիարակչական աշխատանքներին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։
Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ առավոտյան ընդունելություն, խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։
Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել են «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոչշի պահանջներին համապատասխան» թեմայով սեմինարներ մանկավարժական համակազմերի համար։
%201.jpeg)
%201.jpeg)

.jpeg)
Comments
Post a Comment