ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2026 թվականի մայիս-հունիս ամիսներին ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից  մեկնարկել է  նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։ 

Ծրագրի նպատակն է ապահովել մանկավարժական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացումը և աջակցել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ու կրթական հիմնական ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ 

ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի  «2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման նպատակով վերապատրաստումներ իրականացնելու համար մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու մասին (7 հունիսի, 2024 թվական)» N 38-Լ հրամանով հաստատված մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների մենթորները վերապատաստվել և համապատասխան ուղղորդումներ ստացել են ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների և փորձագետի  կողմից: 

«Պարապմունքի պլանավարում» թեմայի վերաբերյալ ուղղորդումները տրվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներ Անահիտ Վիրաբյանի և Աննա Ամիրջանյանի կողմից: 

«Շախմատը նախադպրոցական ուսումական հաստատությունում» թեմայով վերապատրաստում մենթորների համար իրականացվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ Մարիաննա Ամիրաղյանի կողմից: 

Հաջորդիվ մենթորները մեկնարկել վերապատրաստման գործընթացը միաժամանակ 135 խմբերում։ 

Վերապատրաստումներին մասնակցում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեթոդիստները, դաստիարակները, երաժշտության դաստիարակները, ֆիզհրահանգիչները, ինչպես նաև դպրոցահեն նախակրթարանների դաստիարակները։ 

Վերապատրաստումներն անցնում են ակտիվ և կառուցողական մթնոլորտում: 












Comments