Առցանց հանդիպման հրավեր



Հունիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, UNICEF-ը կազմակերպում է առցանց հանդիպում Բոստոնի բժշկական կենտրոնի «TEAM UP Scaling and Sustainability Center»-ի ղեկավար և Survey of Well-being of Young Children (SWYC)-ի համահեղինակ՝ Քրիս Շելդրիկի հետ: 

Հանդիպման նպատակն է ներկայացնել երեխայի զարգացման սկինինգային գործիքը՝ SWYC-ը, որպես արդյունավետ գործիք առողջապահության առաջնային օղակում։ Այն կիրառելի է նաև նախադպրոցական կրթության մեջ ներգրավված մասնագետների համար:  

Գործիքը անվճար է։ Այն թույլ է տալիս գնահատել երեխայի ճանաչողական, լեզվական, շարժողական և սոցիալ-հուզական զարգացումը, ընտանեկան ռիսկի գործոնները (օրինակ՝ ծնողական դեպրեսիա, կոնֆլիկտներ, թմրամիջոցների օգտագործում և այլն), ինչպես նաև աուտիզմի սպեկտրին բնորոշ վարքագծային դրսևորումները։ 

Հանդիպումը թարգմանվելու է հայերեն։ 

Կից ներկայացվում է գրանցման հղումը՝ Գրանցման հղում

Comments