
Նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի լրամշակման աշխատանքներին զուգահեռ ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղ են ունենեցան հանդիպում-քննարկումներ ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների հետ։ Հանդիպումների մեկնարկին մասնակիցներին ողջունեց ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը: Հանդիպումները վարում էին հիմնադրամի նախադպրոցական մասնագետներ Աննա Ամիրջանյանը և Անահիտ Վիրաբյանը։
Հանդիպումների նպատակն
էր ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների հետ քննարկել նախադպրոցական կրթական
հիմնական ծրագրերի առանցքային շեշտադրումները՝
լրամշակման աշխատանքներին ընդառաջ։
Քննարկումներն իրականացվել են երեք փուլով՝ ըստ մասնագիտական
խմբերի: Հանդիպումներին մասնակցել են Երևանի
և մարզերի պետական ու ոչ պետական
նախադպրոցական ուսումնական հաստատությունների երաժշտության դաստիարակներ,
ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչներ, տնօրեններ,
մեթոդիստներ և դաստիարակներ:
Հանդիպում-քննարկումների ներկա են գտնվել նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի դասախոսներ Սվետլանա Մարությանը, Իրինա Պոնոմարենկոն, Արևիկ Խուգեյանը,
Ժաննա Խաչատրյանը, ինչպես նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի
«Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի»
ամբիոնի դոցենտ Յուրա Գրիգորյանը։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են նախադպրոցական
հիմնական ծրագրերի վերաբերյալ իրենց մասնագիտական դիտարկումներն ու առաջարկությունները՝
հիմնվելով իրենց փորձի վրա։
Քննարկումների արդյունքում վերհանվել են ծրագրերի բովանդակային
և մեթոդական մի շարք առանձնահատկություններ, ինչպես նաև նախանշվել են դրանց կատարելագործման
հնարավոր ուղիները։
Քննարկումներն անցան ակտիվ, բուռն և կառուցողական մթնոլորտում։

%201.jpeg)
Comments
Post a Comment