Մշտադիտարկումներ Երևան և Գյումրի քաղաքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների վաղ մանկության տարիքի երկրորդ խմբերում (պիլոտային ծրագիր, 1-2 տարեկաններ)

Հունիս ամսին ԿԶՆԱԿ հիմնադրամի նախադպրոցական մասնագետներ Աննա Ամիրջանյանի և Անահիտ Վիրաբյանի կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ 1-2 տարեկան սաների հետ աշխատող ներքոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ 

  • «Երևանի հ․ 77 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 
  • Գյումրի համայնքի «Ժպիտ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 
  • Գյումրի համայքնի  «Հուսո առագաստ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ․   
  • «Երևանի Լ․ Կատվալյանի անվ․ հ․ 86 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ․ 

Երևանի քաղաքում իրականացված մշտադիտարկումներին ներկա էր ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության  գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը:  

Գյումրի համայնքի  ՆՈՒՀ-երում վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկաններ)  գործունեությունը մեկնարկել է մարտ ամսից, իսկ Երևան քաղաքի ՆՈՒՀ-երում՝ դեկտեմբեր ամսից։ 

Մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվեցին սաների հետ իրականացվող մանկավարժական աշխատանքները, ծնողական համայնքի հետ աշխատանքի առանձնահատությունները, գույքային հագեցվածությունը և այլն:  

Հաջորդիվ իրականացվեց փաստաթղթային ուսումնասիրություն և  կազմակերպվեցին սեմինարներ՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան» թեմայով:  








 

Comments