«Հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական գործունեության կառավարումը» դասընթացի մեկնարկը տրված է



Ուրախ ենք տեղեկացնել, որ հունիսի 25-ին ԿԶՆԱԿ հիմնադրամը մեկնարկել է վերապատրաստում՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական գործունեության կառավարումը» թեմայով 6-ժամյա դասընթացը։

Հիշեցնենք, որ դասընթացը նախատեսված է բացառապես նրանց համար, ովքեր այս պահին զբաղեցնում են վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնը։

Դասընթացի նպատակն է աջակցել վարչատնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը և կառավարմանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող կարևոր գործիքներ և մոտեցումներ։

Դասընթացը վարում են Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժնի պետ Արսեն Հարությունյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթական ուսումնական հաստատությունների  կառավարման  բաժնի մասնագետ Արմեն Հովսեփյանը:

  



Comments