«Հաղորդակցվելով պատվաստանյութերի և իմունականխարգելման վերաբերյալ» թեմայով դասընթաց Առողջ ապրելակերպի մենթորների համար


Հունիսի 29–30-ը տեղի ունեցավ «Հաղորդակցվելով պատվաստանյութերի և իմունականխարգելման վերաբերյալ» թեմայով վերապատրաստողների երկօրյա վերապատրաստման դասընթացը, որը նախատեսված էր «Առողջ ապրելակերպ» դասընթացի մենթոր ուսուցիչների համար։

Դասընթացը կազմակերպվել էր «Առողջ ապրելակերպ» խմբակի մենթորների հետ 2025 թվականի հոկտեմբերին անցկացված աշխատաժողովի քննարկումների արդյունքում մշակված իմունականխարգելման և պատվաստանյութերի վերաբերյալ աջակցող կրթական ձեռնարկի հիման վրա։ Ձեռնարկը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան կրթական ձեռնարկի բովանդակությանը, քննարկեցին պատվաստանյութերի և իմունականխարգելման վերաբերյալ գիտականորեն հիմնավորված տեղեկատվության արդյունավետ հաղորդակցման մոտեցումները, ինչպես նաև այն մեթոդները, որոնք կարող են կիրառվել «Առողջ ապրելակերպ» դասընթացի դասավանդման ընթացքում՝ սովորողների գիտելիքների, քննադատական մտածողության և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունների զարգացման նպատակով։

Դասընթացի 1-ին օրն անցկացվեց ռազմավարական քննարկում ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի պիլոտային փուլի հետագա քայլերը և համագործակցության ուղղությունները։

2-րդ օրը կազմակերպվեց ֆոկուս-խմբային քննարկում «Առողջ ապրելակերպ» դասընթացի մենթորների մասնակցությամբ, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական փորձը։ ԿԶՆԱԿ հիմնադրամը ներկայացնում էր Գնահատման մեթոդաբանության և մշտադիտարկման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» ծրագրի համակարգող՝ Լուսինե Ալեքսանյանը:

Դասընթացն անցկացվեց հայերեն և անգլերեն լեզուներով՝ ապահովելով համաժամանակյա թարգմանություն, ինչը նպաստեց միջազգային և տեղական գործընկերների արդյունավետ համագործակցությանը և փորձի փոխանակմանը:
















Comments