ԿԶՆԱԿ-ը շարունակում է մշտադիտարկել վերապատրաստող կազմակերպությունների կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժինը շարունակաբար իրականացնում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների մշտադիտարկումներ՝ համաձայն գործող կարգով սահմանված պահանջների։
Միայն հունիս ամսվա ընթացքում իրականացվել է շուրջ 50 մշտադիտարկում՝ ընդգրկելով 11 վերապատրաստող կազմակերպություն։
Մշտադիտարկումների նպատակն է գնահատել վերապատրաստող կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը՝ ուսումնասիրելով  փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպումը, ուսումնական ռեսուրսների առկայությունն ու հասանելիությունը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների բովանդակային և մեթոդական իրականացումը։ Մշտադիտարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դասընթացների կազմակերպման և իրականացման որակին, ուսուցիչների ակտիվ ներգրավվածությանը, ներկայացվող նյութերի կիրառական արժեքին և վերապատրաստումների համապատասխանությանը սահմանված չափանիշներին։ Այցերի շրջանակում կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրվել են մասնագիտական խորհրդատվություններ և գործնական առաջարկություններ՝ արձանագրված խնդիրների շտկման, կազմակերպչական գործընթացների կատարելագործման և վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով։
ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի կողմից իրականացվող մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ և միտված են վերապատրաստումների որակի ապահովմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացների կատարելագործմանը, ինչպես նաև վերապատրաստող կազմակերպությունների գործունեության շարունակական բարելավմանը։
 
ՈւՄԶ բաժին





Comments