
Սույն թվականի մայիս և հունիս ամիսներին ԿԶՆԱԿ հիմնադրամի մենթորների կողմից իրականացվել են մշտադիտարկումներ Լոռու, Սյունիքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի և Երևան քաղաքի ներքոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում.
- «Վանաձոր համայնքի թիվ 19 մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Երևանի հ. 130 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Երևանի հ. 131 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Սիսիան համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի Աղիտու բնակավայրի գործող խումբ
- «Սիսիան համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի Նորավան բնակավայրի գործող խումբ
- ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Հառիճի մանկապարտեզ» ՀՈԱԿ
- ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Նոր Կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ
- ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Թոռնիկ Մանուշակ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ
- ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լիլիթ - մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 3 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Զորակ գյուղի «Մանուկների աշխարհ» մսուր -մանկապարտեզ» ՀՈԱԿ
- ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաշատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ
- ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ
- ՀՀ Արմավիրի մարզի «Ակնալիճի մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Եղվարդի համար 2 մսուր֊մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Զովունիի մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Ալավերդի համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Ալավերդի համայնքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Ալավերդի համայնքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Արտաշատ քաղաքի Վերին Արտաշատ գյուղի Լուսնթագ մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Արտաշատ քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
- «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ:
Մշտադիտարկման նպատակն էր տեղում ծանոթանալ ուսումնադաստիարակչական աշխատանքներին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։
Դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ խաղեր, պարապմունքներ, զբոսանք։ Իրականացվել է շրջայց ՆՈՒՀ-երում։
Պարապմունքների դիտարկումից հետո կազմակերպվել են անհատական քննարկումներ պարապմունքները վարած դաստիարակների հետ:
Կատարվել է փաստաթղթային ուսումնասիրություն: Ուսումնասիրության ընթացքում տնօրեններին և մեթոդիստների տրամադրվել է մեթոդական աջակցություն: Մշտադիտարկման ավարտին կազմակերպվել են սեմինարներ մանկավարժական համակազմերի համար՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան» թեմայով:
Մշտադիտարկումները կրելու են շարունակական բնույթ:























.jpg)


Comments
Post a Comment