ԿԶՆԱԿ հիմնադրամը և «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության նոր պայմանագիր
Կրթության ոլորտում գործընկերության ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը և «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրել են նոր համագործակցության պայմանագիր։
Համագործակցությունն իրականացվում է Համաշխարհայի բանկի կողմից կողմից ֆինանսավորվող և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ Հայաստանի դպրոցներում» ծրագրի շրջանակներում։
Համագործակցության շրջանակում կողմերը կիրականացնեն ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստումներ, մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրեր, փորձի փոխանակման նախաձեռնություններ և այլ համատեղ միջոցառումներ՝ նպաստելով կրթական համակարգում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության արդյունավետ ծառայությունների ներդրմանն ու զարգացմանը։
Այս համագործակցությունը կարևոր քայլ է կրթության ոլորտում արդյունավետ գործընկերության ձևավորման համր և նպատակ ունի համախմբել երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը՝ նպաստելով ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների կայուն ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի հանրակրթական համակարգի շարունակական զարգացմանը։

Comments
Post a Comment