Հարգելի' գործընկերներ, վերջերս բավականին շատացել են բիզնես նպատակով ՆՈՒՀ֊ի տարեկան աշխատանքային պլան, մեթոդիստի և դաստիարակի տարեկան աշխատանքային պլան գրելու վերաբերյալ հայտարարությունները։
Նշենք, որ.
1. յուրաքանչյուր ՆՈԻՀ֊ի տարեկան աշխատանքային պլանում արտացոլվում են տվյալ հաստատության առանձնահատկությունները։ Բնականաբար, բիզնես նպատակով արվող նման հայտարարության անանուն հեղինակները նման պլան գրել չեն կարող։
2. Դաստիարակի տարեկան պլան որպես այդպիսին գոյություն չունի։
3. ՆՈՒՀ֊ում ուսուցման կազմակերպման հատուկ ձևը պարապմունքն է։ Հետևաբար, դասի պլանի առաջարկը չի կարող իրականացվել սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ։ Սանի հետ կազմակերպվող ցանկացած մանկավարժական աշխատանք իրականացվում է միայն ու միայն սանի անհատական առանձնահատկությունների և նախասիրությունների հաշվառմամբ։ Նման պլանավորում տվյալ սանի հետ աշխատող մանկավարժից բացի ոչ ոք իրականացնել չի կարող։
Միանշանակ ընդունելի չէ սաների տարիքային և անհատական առանձնահատկությունների հետ առնչություն չունեցող կասկածելի պլանների ձեռքբերումը, ինչը հակասում է մանկավարժական էթիկայի և բարեվարքության նորմերին։

Comments
Post a Comment