Սույն թվականի հունիսի 29-ին մեկնարկեց մանկավարժական բուհերի ավելի քան 90 դասախոսների համար նախատեսված «Մանկավարժական բուհերի դասախոսների մասնագիտական զարգացում․ չափորոշչահեն կրթություն, ուսուցման նախագծում և գնահատում» թեմայով 30-ժամյա վերապատրաստումը։
Վերապատրաստումն իրականացնում է ԿԶՆԱԿ հիմնադրամի հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի բաժինը՝ նպատակ ունենալով նպաստել մանկավարժական բուհերի դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ չափորոշչահեն կրթության, ուսուցման նախագծման և գնահատման ժամանակակից մոտեցումների համատեքստում։ Վերապատրաստմանը ներգրավված են նաև գնահատման բաժնի մասնագետները։
Հանդիպումը մեկնարկեց Հանրակրթության պետական չափորոշչում տեղի ունեցած փոփոխությունների լուսաբանմամբ, քննարկվեցին և վերլուծվեցին կրթական բարեփոխումների ազդեցությունը հանրակրթության ոլորտում՝ նպատակ ունենալով ընդլայնել բուհական դասախոսների մասնագիտական գիտելիքներն ու պատկերացումները Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) գաղափարախոսության, կառուցվածքի, կարողունակահեն կրթության, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության և ուսումնական պլանի վերաբերյալ՝ նպաստելով ապագա ուսուցիչների մասնագիտական պատրաստման գործընթացի արդիականացմանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները վերլուծում են առարկայական չափորոշիչների կառուցվածքը՝ ուշադրություն դարձնելով հիմնական գաղափարներին, ենթահասկացություններին, կրթական աստիճանների միջև կապին և առարկայական վերջնարդյունքների տրամաբանությանը։ Շեշտադրվում է այն միտքը, որ առարկայական չափորոշիչը միայն փաստաթուղթ չէ, այլ ուսուցման պլանավորման հիմք, որը պետք է օգնի դասախոսին և ուսուցչին՝ հասկանալու, թե ինչ գիտելիք, հմտություն, արժեք և դիրքորոշում պետք է ձևավորվի սովորողի մոտ։
Առարկայական ծրագրերի ուսումնասիրության ընթացքում մասնակիցները քննարկում են, թե ինչպես են ծրագրերում ներկայացվում թեմայի նպատակները, վերջնարդյունքները, բովանդակությունը, առաջարկվող գործունեության ձևերը, խաչվող հասկացությունները, միջառարկայական կապերը և կապը Հանրակրթության պետական չափորոշչի հետ։ Գործնական առաջադրանքների միջոցով մասնակիցները փորձում են մեկ թեմայի օրինակով պարզել՝ որ հիմնական գաղափարի և ենթահասկացության հետ է կապված տվյալ թեման, ինչու է այն կարևոր տվյալ առարկայի համար, ինչ կապ ունի սովորողի կյանքի, փորձի կամ միջավայրի հետ, ինչպես նաև ինչպես կարելի է մեկ վերջնարդյունքի հիման վրա ձևակերպել դասի նպատակ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրում են, թե որքանով են ծրագրում ներկայացված նպատակները, վերջնարդյունքները և առաջարկվող գործունեության ձևերը միմյանց համապատասխանում։







.png)
.png)

.png)

.png)
.png)

Comments
Post a Comment