Ամփոփվեցին ««Բնագիտություն 11» դասընթացի դասավանդումն ըստ նոր չափորոշիչների» ուսուցիչների վերապատրաստման երկրոդ փուլի արդյունքները
ԿԶՆԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, ինչ իրականացվում է ավագ դպրոցի «Բնագիտություն 10,11» դասընթացներին նվիրված ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ ըստ նոր չափորոշիչների, որի շրջանակներում վերապատրաստվել է շուրջ 300 ուսուցիչ։
Առցանց վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները ծանոթացել են ինտեգրված առարկաների ներմուծման անհրաժեշտությանը, «Բնագիտություն 10,11» դասընթացի չափորոշիչներին, ուսումնական ծրագրերի վերջնարդյունքների պահանջներին, դասավանդման այն արդյունավետ մեթոդներին, որոնք առավել նպաստում են նյութի արդյունավետ մատուցմանը, ինչպես նաև առանձին թեմաների բովանդակային առանձնահատկություններին։
««Բնագիտություն 11» դասընթացի դասավանդումն ըստ նոր չափորոշիչների» ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երկրոդ փուլը իրականացրել են ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի մասնագետ Կարինե Ավետիսյանը և փորձագետներ Կարինե Սամվելյանը, Մետաքսյա Հակոբյանը, Լիլիթ Փաշիկյանիը։
Դասընթացի երկրորդ փուլը հաջողությամբ ավարտած և հրամանագրված ուսուցիչների ցանկը կարող եք դիտել ստորև դրված հղումով․
Comments
Post a Comment