Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպումները շարունակվում են մարզերում

Այսօր հերթական հանդիպումն անցկացվեց Արագածոտնի մարզի Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում։ Խորհրդակցությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը,ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը,  ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը,  մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները, ինչպես նաև կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նոր՝ 2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ նախատեսվող աշխատանքներն ու կրթության ոլորտի առաջնահերթությունները։ Քննարկվեցին նաև դպրոցների առջև ծառացած խնդիրները, դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ուղղված քայլերը։

Օգոստոսյան խորհրդակցությունները կարևոր հարթակ են կրթության ոլորտի պատասխանատուների և դպրոցների ներկայացուցիչների միջև համագործակցությունն ամրապնդելու, առկա խնդիրները համատեղ քննարկելու և նոր ուսումնական տարվա արդյունավետ մեկնարկի համար անհրաժեշտ առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով։





























 





Comments