Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր հաստիք)


Հաշվապահի  պաշտոնային պարտականությունները՝ 

1) Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ «ՀԾ» համակարգչային ծրագրով.

2) Ստացված դրամաշնորհային միջոցների համար առանձնացված հաշվառման վարում` դրամաշնորհատուների կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան.

3) Բյուջեներում ամենօրյա կատարված ծախսերի հաշվառում և գրանցումների կատարում.

4) Մշտական ներգրավվածություն տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի, լիազոր մարմնի կողմից անցկացվող մոնիթորինգի, դրամաշնորհատուների կողմից անցկացվող ներքին աուդիտի, պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումների աշխատանքներին` փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրման, քննարկումներին մասնակցելու, հարցադրումներին պատասխանելու մասով.

5) Աշխատավարձի հաշվարկների իրականացում և վճարում․

6) Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում․

7) Ստացված ծառայությունների և հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում.

8) Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղաշարժի գրանցում.

9) Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում.

10) Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում և առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության կազմում.

11) Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.

12) Գլխավոր հաշվապահի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  նաև պահանջվում է՝

1) Բարձրագույն կրթություն։

2) Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի իմացություն (MS Project, ՀԾ իմացությունը պարտադիր է)։

3) Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։

4) Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։

5) Առնվզն 3 տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ։

6) Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

7) Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է`  21.08.2026 – 30.08.2026 թթ.:

Աշխատավարձի չափը՝ 253,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր պաշտոնի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.08.2026թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ․ սեպտեմբերի 3-ին`  ժամը 11։00-ից, հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 67, 2-րդ հարկ, 201 սենյակ (անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-10 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:




Comments