Վերապատրաստվեցին «Անվտանգ կենսագործունեություն» առարկան դասավանդողները


ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետի և փորձագետների համագործակցությամբ 2026 թվականի օգոստոսի 24-27-ը կազմակերպվեցին «Անվտանգ կենսագոր­ծունեություն» առարկայի ուսուցիչների և ուսումնական հաստատությունների շտաբի պետերի վերապատրաստման դասընթացներ, որում ներգրավված էին հմուտ մասնագետներ և՛ զինվորական փորձառությամբ, և՛ մանկավարժական։ Դասընթացին մասնակցեց շուրջ 1200 մանկավարժ։ Վերապատրաստումների անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության համակարգում «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկայի չափորոշչի և ուսումնական ծրագրերի ներդրմամբ։

Դասընթացների նպատակն է զարգացնել մասնակիցների մասնագիտական գիտե­լիքները, կարողությունները և գործնական հմտությունները։

Դասընթացներն անցկացվեցին հեռավար ձևաչափով՝ նախապես մշակված դասացուցակի համաձայն։ Յուրաքանչյուր խմբի համար ապահովված էր վերապատ­րաստման ամբողջական ծրագիր՝ ընդգրկելով չափորոշչային, մասնագիտական և մեթոդական բաղադրիչները։

Վերապատրաստման բովանդակությունը ներառում էր նոր չափորոշչի և ծրագրերի ներկայացում, 5-րդ և 10-րդ դասարանների ծրագրերի ուսումնասիրություն, առաջին օգնության, կենցաղային և տեղեկատվական անվտանգության, գոյատևման, արտա­կարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության թեմաներ։

Առանձին ուշադրություն էր դարձվում նաև դասավանդման ժամանակակից մեթոդ­ներին, թեմատիկ և օրվա դասի պլանավորմանը, գործնական պարապմունքների կազմակերպմանը։

Վերապատրաստումները կարևոր քայլ են նոր չափորոշչի և ծրագրերի միասնական ընկալման, դրանց արդյունավետ ներդրման և դպրոցներում անվտանգության մշակույթի ձևավորման ուղղությամբ։









Comments