Մրցույթ`«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Տնտեսական բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Տնտեսական բաժնի պետի հիմնական գործառույթները՝
1․ Կազմակերպում, համակարգում և վերահսկում է ԿԶՆԱԿ հիմնադրամի տնտեսական սպասարկման ամբողջ գործընթացը՝ ապահովելով տնտեսական ծառայությունների պատշաճ, անխափան և արդյունավետ աշխատանքը։
2․ Կազմակերպում է ԿԶՆԱԿ-ի շենքի, տարածքների, գույքի, կահույքի, սարքավորումների և այլ նյութական արժեքների պատշաճ պահպանությունը, նպատակային ու արդյունավետ օգտագործումը և անվտանգ շահագործումը։
3․ Կազմակերպում և վերահսկում է շենքի ու ենթակառուցվածքների ընթացիկ սպասարկումը, տեխնիկական խնդիրների ժամանակին բացահայտումը և դրանց լուծման կազմակերպումը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է վերանորոգման կամ այլ աշխատանքների իրականացման առաջարկություններ։
4․ Վերահսկում է ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և այլ ինժեներական համակարգերի, էլեկտրական սարքավորումների ու հրդեհային ազդարարման համակարգերի սարքին և անխափան շահագործումը, իսկ խափանումների կամ ռիսկերի դեպքում կազմակերպում է անհրաժեշտ արձագանքը։
5․ Կազմակերպում և վերահսկում է ԿԶՆԱԿ-ի տարածքների մաքրության, սանիտարահիգիենիկ, պատշաճ վիճակի, ինչպես նաև տնտեսական սպասարկման, շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպման և վերահսկողական, աշխատանքները։
6․ Կազմակերպում է պահեստի աշխատանքը՝ ապրանքների և նյութական արժեքների ընդունումը, պատշաճ տեղաբաշխումը, պահպանումը և սահմանված կարգով բացթողումը՝ ապահովելով դրանց փաստացի առկայության և շարժի վերահսկելիությունը։
7․ Ապահովում է պահեստային շարժի վերաբերյալ անհրաժեշտ գրանցումների և փաստաթղթերի պատշաճ վարումը, կազմում և սահմանված կարգով ներկայացնում է անհրաժեշտ տեղեկություններ ու հաշվետվություններ։
8․ Իր իրավասության շրջանակում կազմակերպում և մասնակցում է գույքի ու նյութական արժեքների ընդունման-հանձնման, տեղափոխման, գույքագրման և դուրսգրման գործընթացներին՝ համագործակցելով հաշվապահական և այլ պատասխանատու ստորաբաժանումների հետ։
9․ Պարբերաբար բացահայտում և ամփոփում է ԿԶՆԱԿ-ի տնտեսական և նյութատեխնիկական կարիքները, գնահատում դրանց առաջնահերթությունը և սահմանված կարգով ներկայացնում համապատասխան առաջարկություններ ու պահանջներ։
10․ ԿԶՆԱԿ-ի կարիքների համար նախատեսվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով ձևավորում կամ ապահովում է տեխնիկական բնութագրերի, քանակական և որակական պահանջների ու այլ անհրաժեշտ տեխնիկական տվյալների մշակումը և դրանք տրամադրում գնումների պատասխանատուին։
11․ Իր իրավասության շրջանակում մասնակցում է մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված տնտեսական ծառայությունների՝ սահմանված տեխնիկական պահանջներին, քանակին և որակին փաստացի համապատասխանության ստուգմանը և արձանագրված խնդիրների մասին տեղեկացնում համապատասխան պատասխանատուներին։
12․ Կազմակերպում և վերահսկում է ԿԶՆԱԿ-ի տրանսպորտային սպասարկումը, ծառայողական տրանսպորտային միջոցների պատշաճ շահագործումը և տեխնիկական սպասարկումը։
13․ Կազմակերպում է ԿԶՆԱԿ-ի միջոցառումների, հանդիպումների և այլ աշխատանքային գործընթացների տնտեսական ու նյութատեխնիկական ապահովումը՝ իր իրավասության շրջանակում։
14․ Կազմակերպում, համակարգում և վերահսկում է բաժնի աշխատողների աշխատանքը, բաշխում է առաջադրանքները և հետևում դրանց ժամանակին ու պատշաճ կատարմանը։
15․ Բացահայտում և գնահատում է տնտեսական գործունեության հետ կապված տեխնիկական, գույքային, անվտանգության և ծառայությունների անխափանության ռիսկերը, ձեռնարկում իր իրավասությունից բխող կանխարգելիչ միջոցներ և էական խնդիրների մասին ժամանակին տեղեկացնում անմիջական ղեկավարին։
16․ Հետևում է կոմունալ և տնտեսական ծառայությունների պատշաճ մատուցմանը և ռեսուրսների ողջամիտ ու խնայող օգտագործմանը, իսկ խնդիրների կամ շեղումների դեպքում նախաձեռնում համապատասխան լուծումներ։
17․ Իր իրավասության շրջանակում պատրաստում և անմիջական ղեկավարին ներկայացնում է տեղեկանքներ, զեկուցագրեր, առաջարկություններ և այլ աշխատանքային փաստաթղթեր՝ տնտեսական գործընթացների վիճակի, կարիքների, խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1․ Բարձրագույն կրթություն։
2․ Առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ, որից ցանկալի է առնվազն 3 տարին՝ վարչատնտեսական, նյութատեխնիկական, գույքի կամ շենքի կառավարման կամ կազմակերպչական աշխատանքներում։ Ղեկավար կամ աշխատանքների համակարգման փորձը կդիտվի որպես առավելություն։
3․ Համակարգչային և թվային գործիքներով վստահ աշխատելու կարողություն՝ առնվազն Microsoft Office (Word, Excel, PowerPoint և այլն), էլեկտրոնային փոստ, համացանց և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր։
4․ Վարչատնտեսական աշխատանքի, գույքի և նյութական արժեքների պահպանության, պահեստային գործընթացների, շենքի շահագործման և տնտեսական ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ գործնական գիտելիքներ։
5․ Աշխատանքների պլանավորման, առաջնահերթությունների սահմանման, խնդիրների արագ գնահատման, առաջադրանքների բաշխման և կատարման վերահսկման կարողություններ։
6․ Թիմային աշխատանքի կազմակերպման, արդյունավետ հաղորդակցության, միջանձնային հարաբերությունների և աշխատանքային էթիկայի բարձր մակարդակ։
7․Բարձր պատասխանատվություն, բարեվարքություն, ճշտապահություն, կազմակերպվածություն և ԿԶՆԱԿ-ի գույքի ու ռեսուրսների նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունք։
8․ Գրավոր և բանավոր հստակ հաղորդակցման, աշխատանքային փաստաթղթեր, տեղեկանքներ և զեկուցագրեր կազմելու կարողություն։
9․ Առնվազն մեկ օտար լեզվի աշխատանքային մակարդակի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
• Դիմումների ընդունման ժամկետն է` 21.08.2026 – 30.08.2026 թթ.:
Աշխատավարձի չափը՝ 316,250 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր պաշտոնի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4)թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.08.2026թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ․ սեպտեմբերի 3-ին`ժամը 10։40-ից, հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 67, 2-րդ հարկ, 201 սենյակ (անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-10 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:

Comments
Post a Comment