ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ


Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ,  կրթության  և նախադպրոցական ոլորտի գործընկերներ, շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Այս օրը առանձնահատուկ է հատկապես սովորողների համար, քանի որ դպրոցական տարիները ինքնաճանաչման, հետաքրքրությունների բացահայտման, արժեքների ձևավորման և ապագայի տեսլականի կառուցման կարևոր փուլ են։ Մեր առաջնահերթությունն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա բացահայտելու իր ներուժը, զարգացնելու քննադատական և ստեղծագործ մտածողությունը, ձեռք բերելու անհրաժեշտ կարողություններ և վստահորեն ձևավորելու իր ապագան։

Այս առաքելության առանցքում ուսուցիչն է։ Ուսուցչի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, նորարարական մոտեցումների կիրառումը և կրթության փոփոխվող պահանջներին համահունչ մասնագիտական առաջընթացը կրթության որակի ապահովման կարևոր նախապայմաններից են։

ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունն ուղղել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, կրթական նորարարությունների խթանմանը և ժամանակակից, սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորմանը։ Մեր աշխատանքում կարևորում ենք համագործակցությունը, մասնագիտական երկխոսությունը և այնպիսի լուծումների ձևավորումը, որոնք իրական ազդեցություն կունենան դպրոցական կրթության որակի վրա։

Սիրելի՛ աշակերտներ,

Ձեր հետաքրքրասիրությունը, հարցեր տալու համարձակությունը, սովորելու ցանկությունն ու ստեղծագործ միտքը մեր կրթության զարգացման շարժիչ ուժն են։ Թող այս ուսումնական տարին ձեզ համար լինի նոր բացահայտումների, ձեռքբերումների, ընկերության և ինքնադրսևորման տարի։

Հարգելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ մասնագիտական ոգևորություն, նոր գաղափարներ, ուժ և համբերություն՝ ձեր կարևոր առաքելությունն առավել մեծ նվիրումով շարունակելու համար։

Թող նոր ուսումնական տարին լինի կրթության որակի, նոր ձեռքբերումների, արդյունավետ համագործակցության և վստահ քայլերով առաջընթացի տարի։

Շնորհավոր սեպտեմբերի 1:

ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն

                                Ժաննա Հարությունյան

 

Comments