ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԶՆԱԿ հիմնադրամը հայտարարում է արտաքին մրցույթ՝ դասընթացավարի (մենթորի) հավակնորդի ընտրության նպատակով՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը և նրա գործունեության օրենսդրական կարգավորումները» թեմայով դասընթացի համար։

Մրցույթին կարող են դիմել այն մասնագետները, որոնք աշխատում են դպրոցում, ունեն հանրակրթական ուսումնական հաստատությունում վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 (հինգ) տարվա մանկավարժական աշխատանքային փորձ և նախարարության ենթակայության կառույցների (ԿԶՆԱԿ, ԿՏԱԿ, ՀՄԿ) կողմից կազմակերպված ուսուցչի վերապատրաստումներ իրականացնելու կամ մենթորական աշխատանք կատարելու փորձառություն (խնդրում ենք 2026 թվականին մենթորի համար իրականացված մրցույթների արդյունքում ընտրված  մենթորները չդիմեն)։

Ընտրությունն իրականացվելու է  փաստաթղթային և հարցազրույցի փուլերով։

Փաստաթղթային փուլը հաղթահարած հավակնորդները կմասնակցեն վերապատրաստման դասընթացի։ Դասընթացի համար սահմանված շեմը հաղթահարելու դեպքում նրանք կանցնեն հարցազրույցի փուլ։ Հարցազրույցի ընթացքում հավակնորդները պետք է անցկացնեն տվյալ դասընթացի թեմայով 5–7 րոպե տևողությամբ առցանց փորձնական դաս, ինչպես նաև պատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`(zip, rar ամբողջական փաթեթներով, փաթեթը անվանել դիմողի անուն-ազգանունով, փաթեթը հղման տեսքով չուղարկել).

գրավոր դիմում՝ ուղղված ԿԶՆԱԿ հիմնադրամի  տվյալ դասընթացի համար դասընթացավար ընտրող հանձնաժողովի նախագահին`  նշելով  դասընթացի թեման,  որին հավակնում է որպես դասընթացավար, 

  •  լրացված ձևաչափ,  ներբեռնել ֆայլը, (Excel ֆայլ), հղում լրացնել և ներառել zip փաթեթում,
  • ինքնակենսագրություն (CV), 
  • անձնագրի տեսաներածված (scan) տարբերակ, 
  • մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) տեսաներածված (scan) տարբերակ, 
  •  աշխատավայրից տեղեկանք՝ տեսաներածված (scan) տարբերակով,
  • համապատասխանության փաստաթղթեր (աշխատանքային փորձը, վերապատրաստված լինելու և մենթորության փորձառությունը հավաստող տեղեկանքներ)՝ տեսաներածված (scan) տարբերակներով։

Փաստաթղթերը պետք է ներկայացել մեկ փաթեթով (փաթեթը անվանել դիմողի անուն-ազգանունով)՝ ուղարկելով ԿԶՆԱԿ հիմնադրամի

📧kznakmentor@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին, նամակի վերնագրում պարտադիր նշելով դասընթացի թեման։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է  սեպտեմբերի 5-ը, ժամը՝ 16:00։

Թերի կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերի փաթեթները չեն դիտարկվում։ Այն մասնակիցները, որոնք կընտրվեն այս փուլում,  արդյունքների  և դասընթացի մեկնարկի մասին կտեղեկացվեն Teams հարթակում՝ ներգրավվելով դասընթացի խմբերում։  

 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 033572111 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 9։00-18։00։



Comments