2026-27 ուստարին հայտարարված է ընթերցանության տարի։ Այդ համատեքստում առավել կարևորվում են կրթության և ընթերցանության մշակույթի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, որոնցից մեկն էլ «Newmag» հրատարակչության հերթական ձեռնարկումն էր, որին մասնակցում էր նաև ԿԶՆԱԿ հիմնադրամը։
Հանդիպման առանցքում հրատարակչության «Երազ» մատենաշարի նոր գրքերի ներկայացումն էր։ Գլխավոր մասնակիցները ծնողներն ու մանկավարժներն էին։ Հենց նրանք են հաճախ ընտրում, առաջարկում և ուղղորդում երեխային՝ ընթերցանության ճանապարհը դարձնելով առավել հետաքրքիր, հասանելի և ոգեշնչող։
Հանդիպման ընթացքում ծավալվեց բովանդակալից քննարկում՝ անդրադառնալով երեխայի ընթերցանության մշակույթի ձևավորման մի շարք կարևոր հարցերի, մասնավորապես՝
📖 Ինչո՞ւ է այդքան կարևոր երեխայի առաջին գրքի ընտրությունը։
📖 Ինչպե՞ս ընտրել գիրք՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, հետաքրքրություններն ու նախասիրությունները։
👩🏫 Ի՞նչ դեր ունեն ծնողի և ուսուցչի ընթերցանության մշակույթն ու գրական ճաշակը երեխայի ընթերցող դառնալու ճանապարհին։
📚 Ինչպե՞ս ընթերցանությունը դարձնել ոչ միայն օգտակար, այլև հետաքրքիր խաղ ու արկած։
Նման հանդիպումները կարևոր հարթակ են ընթերցանության խթանման նոր մոտեցումներ քննարկելու, արդյունավետ փորձի փոխանակման և երեխաների շրջանում գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորման նպատակով։
ԿԶՆԱԿ հիմնադրամի և «Newmag» հրատարակչության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։
Առաջիկայում նախատեսվում են նոր նախաձեռնություններ, հանդիպումներ և համատեղ ծրագրեր, որոնք միտված կլինեն կրթական միջավայրում ընթերցանության մշակույթի զարգացմանն ու տարածմանը։
Համագործակցության առաջիկա նախաձեռնությունների և նորությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Comments
Post a Comment