Հավասարակշռությունը՝ ոչ թե թվերով, այլ դերերով․ ինչպե՞ս են նոր դասագրքերը հաղթահարում գենդերային կարծրատիպերը. «Դպրություն» հաղորդաշարին հյուր
ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման բաժնի մասնագետ, «Այբբենարանի» և տարրական դպրոցի «Մայրենիի» դասագրքերի համահեղինակ Աստղիկ Բալայանը և ուսումնական բնագավառների բաժնի մասնագետ, հասարակագետ, 7–10-րդ դասարանների «Հասարակագիտություն» դասագրքերի համահեղինակ Կարինե Հարությունյանը հյուրընկալվել են «Դպրություն» հաղորդաշարին՝ քննարկելու նոր դասագրքերում գենդերային հավասարակշռության պահպանման հարցը։
Կարինե Հարությունյանի խոսքով՝ գենդերային բաղադրիչի ներառումը կրթության բովանդակության մեջ նախ և առաջ նշանակում է ստեղծել կրթական միջավայր, որտեղ բոլոր սովորողները հավասարապես տեսնում են իրենց կարողությունները զարգացնելու, մասնագիտություն ընտրելու, որոշումներ կայացնելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունները։ Դպրոցն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում են երեխայի արժեքները և պատկերացումները հասարակության մեջ սեփական դերի մասին։
Աստղիկ Բալայանն անդրադարձել է պատկերազարդումների դերին՝ նշելով, որ տարրական դպրոցում, երբ երեխան դեռ չի կարդում, բովանդակության փոխանցման հիմնական միջոցը նկարն է։
Զրույցի բովանդակությանը մանրամասն ծանոթանալու համար անցե՛ք հղումով։

Comments
Post a Comment