Միսաք Մանուշյանի անունը կրող նոր դասարան՝ հայ-ֆրանսիական բարեկամության և կրթական նոր հնարավորությունների կամուրջ
Հոկտեմբերի 23-ին Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 դպրոցում տեղի է ունեցել Միսաք Մանուշյանի անունը կրող ֆրանսերենի ուսուցման դասարանի բացման միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և տնօրենի տեղակալ Արսեն Հարությունյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Ժաննա Հարությունյանը՝ կարևորելով դասարանի բացումը դպրոցի և սովորողների համար։ Նա ընդգծել է, որ այն նոր հնարավորություններ կստեղծի ֆրանսերենի ուսուցման, ֆրանսիական մշակույթին հաղորդակցվելու և հայ-ֆրանսիական բարեկամության արժեհամակարգով կրթվելու համար։ Միսաք Մանուշյանի անունը կրող դասարանը սովորողներին կոգեշնչի ճանաչելու նրա հերոսական ուղին և արժևորելու ազատության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները։
Դասարանի բացումը ևս մեկ կարևոր քայլ է հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, պատմական հիշողության պահպանման և նոր սերնդին Միսաք Մանուշյանի հերոսական ուղուն ծանոթացնելու ուղղությամբ։
Comments
Post a Comment