Հոկտեմբերի 2-ին «Ողջ տարին գրքի հետ» ծրագրի շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի տարբեր մարզերի գրադարանների տնօրենների և աշխատակիցների հետ։
Հանդիպմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, տնօրենի տեղակալ Արսեն Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վարդուհի Մովսիսյանը, գրող, մանկավարժ Նաիրա Աբրահամյանը։ ԿԶՆԱԿ-ի տնօրենը ողջունեց մասնակիցներին՝ կարևորելով ներկաների դերը այս կարևոր նախաձեռնությունում։ Գրադարանավարներին ներկայացվեց ծրագրի եռամակարդակ կառուցվածքը, դրա նպատակները, իրականացման հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները։
Մասնակիցների հետ ծավալվեց արդյունավետ քննարկում․ հնչեցին մի շարք արժեքավոր առաջարկներ և գաղափարներ՝ ուղղված ծրագրի շրջանակում դպրոցների ու մարզային գրադարանների միջև համագործակցության ամրապնդմանը, համատեղ միջոցառումների կազմակերպմանը և սովորողների շրջանում ընթերցանության մշակույթի խթանմանը։ Ամրագրվեցին հոկտեմբեր ամսվա անելիքները։
Հանդիպումը կարևոր հարթակ դարձավ փորձի փոխանակման, հետագա անելիքների նախանշման և նոր համագործակցային կապերի ձևավորման համար։
Comments
Post a Comment