ԿԶՆԱԿ հիմնադրամում ստեղծվեց ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ միջավայր

 Այսօր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամում պաշտոնապես բացվեց ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածքը՝ նորարարական նախաձեռնություն, որն ուղղված է աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղմանն ու առավել ներառական աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների զորացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիայի միջազգային ընկերակցության ֆինանսական աջակցությամբ և ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ ԿԶՆԱԿ հիմնադրամից ծրագրին մասնակցել է ՀՊՉ մասնագետ Ռուզան Կոստանյանը, ով հաջողությամբ հաղթահարել է ծրագրի երեք փուլերը, և այդյունքում  ԿԶՆԱԿ հիմնադրամում ստեղծվել է ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ միջավայր։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանը, ինչպես նաև Ավստրիական զարգացման գործակալության տեխնիկական համագործակցության համակարգման գրասենյակի ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև պետական և հանրային այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հյուրերին ողջունեց ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը՝ նշելով ԿԶՆԱԿ-ի ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածքի ստեղծման հիմքում դրված գաղափարը, որ մարդը չպետք է ընտրություն կատարի աշխատանքի և ընտանիքի միջև, իսկ հոգատար աշխատավայրն աջակցում է նրա բարեկեցությանն ու մասնագիտական զարգացմանը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԶԾ-ին, Ավստրիական միջազգային համագործակցությանը և ԿԳՄՍՆ-ին՝ այս նախաձեռնության իրականացմանն աջակցելու և ընտանիքահեն աշխատանքային մշակույթի ձևավորմանը նպաստելու համար։ Ժաննա Հարությունյանը հավելեց նաև, որ ԿԶՆԱԿ հիմնադրամում ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ սենյակի ստեղծումը ծրագրային մասնակցությունը գործնական արդյունքի վերածելու օրինակ է։ Այն ցույց է տալիս, որ ընտանիքահեն քաղաքականությունների գաղափարը կարող է դրսևորվել ոչ միայն սկզբունքների և մոտեցումների մակարդակում, այլև կազմակերպության իրական միջավայրում՝ ստեղծելով աշխատանքի և ընտանիքի համադրման լրացուցիչ հնարավորություններ, և ԿԶՆԱԿ հիմնադրամն այլևս ընտանիքահեն մշակույթը տարածողն է։

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը։ Նա ընդգծեց, որ ընտանիքահեն  աշխատանքային միջավայրի ստեղծումը կարևոր քայլ է աշխատակիցների բարեկեցության ապահովման, աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղմանն աջակցելու ուղղությամբ։ Փոխնախարարը հավելեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են առավել ճկուն, հոգատար և աշխատակիցների կարիքներին արձագանքող աշխատանքային մշակույթի ձևավորմանը։

Ողջույնի ելույթներով հանդես եկան նաև միջազգային և տեղական կառույցների գործընկերները։

Այս համատեքստում ԿԶՆԱԿ հիմնադրամը առաջինն է այս փորձի  ներդրման և տարածման աշխատանքերում։

























Comments