«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը՝ OpenAI-ի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, ներկայացնում է ուսուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների շարունակական շարքը։
Ուղեցույցները կօգնեն ուսուցիչներին՝
• ծանոթանալ ChatGPT-ի կիրառման հնարավորություններին,
• կազմել առավել հստակ և արդյունավետ հարցումներ,
•ստացված նյութերը համապատասխանեցնել Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին, առարկայական ծրագրերին և դասարանի իրական պայմաններին։
Ուղեցույցները մշակվել են OpenAI-ի՝ ուսուցիչների վերապատրաստման համար նախատեսված ռեսուրսների հիման վրա և հարմարեցվել Հայաստանի հանրակրթական համակարգի համատեքստին։
Շարքը շարունակվելու է՝ անդրադառնալով ChatGPT Edu-ի անվտանգ, պատասխանատու և նպատակային կիրառման տարբեր ուղղություններին։

Comments
Post a Comment