«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը՝ OpenAI-ի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, ներկայացնում է ուսուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների շարքի հաջորդ երեք նյութերը։
Նոր ուղեցույցներն անդրադառնում են ChatGPT-ի կիրառման հետևյալ ուղղություններին՝
• Ուղեցույց 4․ ChatGPT-ի անհատականացում և աշխատանքի կազմակերպում նախագծերի միջոցով,
• Ուղեցույց 5․ ուսումնական սահիկաշարերի և պատկերային նյութերի ստեղծում ChatGPT-ի աջակցությամբ,
• Ուղեցույց 6․ ուսումնական տվյալների վերլուծություն և հետագա քայլերի պլանավորում ChatGPT-ի աջակցությամբ։
Ուղեցույցներում ներկայացված են կիրառման հստակ քայլեր, գործնական հարցումների օրինակներ և ստուգաթերթեր։ Դրանք կօգնեն ուսուցիչներին համակարգված կազմակերպել աշխատանքը, մշակել ու վերանայել ուսումնական նյութերը, անվտանգ վերլուծել անանունացված և ընդհանրացված տվյալները, ինչպես նաև վերլուծության արդյունքների հիման վրա պլանավորել հետագա մանկավարժական քայլերը։
Նյութերը մշակվել են OpenAI-ի՝ ուսուցիչների վերապատրաստման համար նախատեսված ռեսուրսների հիման վրա և հարմարեցվել Հայաստանի հանրակրթական համակարգի համատեքստին։
Շարքը շարունակվելու է՝ ներկայացնելով ChatGPT Edu-ի անվտանգ, պատասխանատու և նպատակային կիրառման նոր ուղղություններ։
.png)
Comments
Post a Comment