Հոկտեմբերի 30-ին ԿԶՆԱԿ հիմնադրամը Էրազմուս+ կարողությունների զարգացման T4GREEN ծրագրի շրջանակում կազմակերպեց առցանց հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ուսուցչի կրթության ազգային հայեցակարգի նախագծի (2027–2035) հանրայնացմանը։ Հայեցակարգի մշակումն իրականացվել է նշված ծրագրի շրջանակում, որում ներգրավված է եղել նաև ԿԶՆԱԿ հիմնադրամը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հայեցակարգի հիմնական ուղղությունները,
ուսուցիչների կրթության և մասնագիտական զարգացմանն առնչվող առաջարկվող լուծումները,
ինչպես նաև կանաչ և թվային կրթության գաղափարը և կրթական գործընթացում դրանց ներառման
հնարավորությունները։
Քննարկման
առանցքում էին ուսուցչի շարունակական մասնագիտական զարգացումը կանաչ և թվային կրթությանն
անցման համատեքստում, թվային գործիքների կիրառումը, ներառական կրթության ապահովումը,
կրթական բովանդակության արդիականացումը և կայուն զարգացման արժեքների ձևավորումը, որոնք
դրված են հայեցակարգի։
Հանդիպումը
ևս մեկ հնարավորություն էր համատեղ դիտարկելու, թե ինչպես կարող է ուսուցչի կրթությունը
արձագանքել ժամանակակից դպրոցի պահանջներին և նպաստել պատասխանատու, նորարար ու ապագային
միտված կրթական միջավայրի ձևավորմանը։
Comments
Post a Comment