Կարդում է ԿԶՆԱԿ-ը



Նոյեմբերի 2-ին տրվեց «Կարդում է ԿԶՆԱԿ-ը» ծրագրի մեկնարկը։ Ընթերցանության համար ընտրվել էր Վ․ Սարոյանի «Թրեյսիի վագրը» վիպակը։ Գրքի քննարկմանը ներկա էին ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժ․ Հարությունյանը, տնօրենի տեղակալ Ա․ Հարությունյանը,  ԿԶՆԱԿ-ի մասնագետներ, Երևանի և այլ մարզերի տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ։

Քննարկումը բացեց ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը, որը ողջունեց բոլոր ներկաներին, ներկայացրեց նախաձեռնության ուղերձը և տեղեկացրեց, որ այն կրելու է շարունակական բնույթ։

Քննարկումը վարեց ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։ Չափազանց ոգևորիչ էր, որ բոլորը ներկայացել էին վիպակն ընթերցած և հնարավորություն տրվեց ծավալվելու սյուժեի շուրջ, մեջբերումներ անելու, խորքերը բացահայտելու։ Բոլորին հիացրին աշակերտները, որոնց գրագետ խոսքն ու խորքային վերլուծությունները, անձնական փորձառության դրսևորումները վկայեցին ուսուցիչների ներդրած ջանքի ու նվիրումի մասին։ Հետաքրքիր էին տեսակետների բազմազանությունն ու ինքնատիպ մեկնաբանությունները։

Բոլորը հեռացան հանդիպումից իրենց «վագրին» վերագտած։ 




























Comments